Մանկատան Դաունի սինդրոմ ունեցող սաների համար կազմակերպվեց բուժհետազոտություն | Mankatan Dauni Sindrom Unecogh Saneri Hamar Kazmakerpvec Bujhetazotutyun



Գրքեր

Մանկատան Դաունի սինդրոմ ունեցող սաների համար կազմակերպվեց բուժհետազոտություն

Մարտի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցեցին, որպեսզի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի սինդրոմ ունեցող տասներկու երեխաներն անցնեն արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական հետազոտություններ: Բժշկական հետազոտությունն անցկացրեցին Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի  բուժաշխատակիցները:

Տեր Գրիգորը նշեց, որ մանկատան Դաունի սինդրոմ ունեցող երեխաներն այսուհետև համայնքի հոգածության ներքո կգտնվեն, բուժզննումներից բացի կանցնեն նաև վերականգնողական բուժական ընթացք:

Յուրաքանչյուր սոցիալական ծրագիր փաստում է, որ սերն առաջին հերթին ուշադրություն է մերձավորի հանդեպ, այն նաև ըմբռնում է, կարեկցանք, ողորմություն և բարություն:  Քրիստոնյան գիտակցում է, որ այս աշխարհում իրեն ոչինչ չի պատկանում և որ ինքն արարվել է, որպեսզի Աստծո որդի լինի և իրեն շնորհված բարիքները ի փառս Աստծո գործածի: Ապրել չի նշանակում «վերցնել», այլ՝ «տալ»: Սուրբ Գիրքը հորդորում է՝ ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը (Գործք Առաքելոց 20:35): Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում ամեն ինչ բաշխեց մարդկանց, Իր կյանքն էլ զոհեց, որպեսզի, նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:16):

 

Կարինե Սուգիկյան

28.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․