19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

«Մաքուր է այն սիրտը, որ լի է բոլորի հանդեպ ողորմածությամբ»

Քրիստոնյայի կյանքի ուղին կատարելագործվում է ողորմածությամբ: Այս առաքինությամբ է քրիստոնյան սնվում և ապրում: Ինչպես նշում է Ս. Եփրեմ Ասորին՝ հիանալի է պահքը և աղոթքը, բայց նրանք ամրացվում են ողորմածությամբ, քանի որ ասված է՝ ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհաբերում (Օսէէ 6:6): Ի՞նչ է մաքրությունը, այս հարցին Ս. Իսահակ Ասորին պատասխանում է և ասում՝ մաքուր է այն սիրտը, որ լի է բոլորի հանդեպ ողորմածությամբ:

Հունվարի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Քեչեջյան Հասմիկին (73 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Հասմիկն իր որդու՝ Քյուփելյան Հակոբի (22 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Բաղրամյան 1-ին փակուղու 14 շ. 4/46 հասցեում: «Երեք տարի է, ինչ Հայաստանում ենք: Ամուսինս մնաց Հալեպում, քանի որ մեր տունը չէր վնասվել պատերազմից: Այժմ նա աշխատում է, բայց իր վաստակածը միայն իրեն է բավարարում, իսկ մենք մեր կարիքները փորձում ենք հոգալ իմ թոշակի և տղայիս նվազագույն աշխատավարձի գումարներով: Շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին, որ ընդառաջեցին մեր խնդիրներին»,- ասաց տիկին Հասմիկը:

 

Կարինե Սուգիկյան

18.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․