Գրքեր

Մեծ խոնարհությունը

Մենաստան գալով՝ սուրբ Արսենն ավագ քահանաներին հայտնեց կուսակրոն դառնալու իր որոշման մասին: Նրանք Սուրբ Հոգով լցված ծերի մոտ տարան նրան, ում անունը Իոհան Կոլով էր: Ծերը ցանկացավ փորձության ենթարկել Արսենին:

Երբ ճաշի նստեցին, ծերն Արսենին չհրավիրեց, այլ թողեց կանգնած: Նա, աչքերը գետնին խոնարհած, կանգնել ու մտածում էր, որ Աստծո ներկայությամբ կանգնել է նրա հրեշտակների առջև:

Երբ սկսեցին ուտել, ծերը մի կտոր չորահաց վերցրեց ու նետեց Արսենին: Դա տեսնելով, Արսենն այսպես ընդունեց ծերունու արարքը. «Ծերը, Աստծո հրեշտակի նման, իմացավ, որ ես որպես մի շուն եմ, նույնիսկ շնից էլ վատը և այդ պատճառով էլ հացն ինձ շան պես տվեց: Ուրեմն այդ հացը շան պես էլ կուտեմ»: Այսպես մտածելուց հետո, Արսենը չորեքթաթ մոտեցավ չորահացին, բերանով վերցրեց այն, մի անկյուն տարավ ու սկսեց ուտել:

Ծերը, նրա մեծ խոնարհությունը տեսնելով, ասաց քահանաներին.

- Նա ճարտար վանական կդառնա:

Շատ ժամանակ չանցած, Իոհանը նրան իրեն մոտիկ մի խուց տվեց և սովորեցրեց իր փրկության համար ճգնել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

03.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․