Գրքեր

Մի՛ վախեցիր սատանայից ու դժոխքից

- Նախ սերը, հետո մնացածը,- սովորեցնում էր ծերը։

Տե՛ս․․․ Ե՛վ դժոխքը, և՛ սատանան, և՛ դրախտը, և՛ մնացած բաները իրական են․․․ Բայց այնուամենայնիվ ես չեմ ցանկանում, որ դու վախենաս դրանցից կամ մշտապես մտածես դրանց մասին, ինչպես որ անում ես․․․

Ուզում եմ, որ դու սիրես Քրիստոսին, Որն ամեն ինչ է, և այդժամ որտեղ էլ լինես, ոչ մի բանից չես վախենա․․․

Իհարկե, Քրիստոս սպասում է մեզ և հենց մի փոքր բաց անենք մեր սիրտը Նրա համար, Նա անմիջապես ներս է մտնում և այդժամ մենք ամեն ինչ ունենք։ Չէ՞ որ Նա արեգակի պես է, որդյա՛կ, և բավական է մի փոքր բացել պատուհանի վարագույրը, շողերն անմիջապես ներթափանցում են սենյակ ու ջերմացնում մեզ․․․

Շատ հաճախ ծերն ասում էր ինձ․ «Ես քեզ խորհուրդ եմ տալիս միշտ սեր ունենալ։ Նախ սերը, հետո մնացածը։

Մենք պետք է պարզ սրտով սիրենք, ճիշտ նույնպես էլ աղոթենք։

Ես չեմ ցանկանում, որ դուք Աստծուն մոտենաք մահվան հանդեպ վախով։ Ո՛չ, ընդհակառակը, ուզում եմ, որ դա անեք Նրա հանդեպ տածած մեծագույն սիրով։ Դա ավելի բարձր է, որդյա՛կ»։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․