Գրքեր

Միշտ կարդա

Մի վանական իր հոգևոր հոր մոտ եկավ ու ասաց.

- Հա՛յր, այլևս Աստծո խոսքը չեմ կարդալու:

- Ինչո՞ւ,- հարցրեց ծերը:

- Որովհետև գրվածը չեմ հասկանում,- պատասխանեց վանականը:

- Որդյա՛կ,- ասաց ծերը,- երբ ոչխարները կանաչախիտ արոտավայր են գտնում, ագահորեն կուլ են տալիս խոտը, առանց այն ծամելու, ձգտելով հնարավորինս շատ վերցնել, իսկ հետո, երբ արդեն հագենում են, որոճում են: Այդպես էլ դու՝ քանի դեռ ժամանակ ու հնարավորություն ունես, առանց ծուլանալու, որքան կարող ես շատ կարդա աստվածային գրքերը, և մթինը լուսավոր կդառնա քեզ համար: Քանի որ ունակության շնորհիվ կհասկանաս անհասկանալին կամ Եկեղեցու հայրերից կիմանաս, կամ, ի վերջո, եթե ոչ ոք չլինի, որ բացատրի քեզ, ապա Տերն Ինքը քեզ կլուսավորի:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․