Գրքեր

Մրցակիցները

Մի հպարտ մարդ Աստծուն շատ է խնդրում, որ մահից հետո հրեշտակներն իրեն դրախտ տանեն: Եվ երբ մահանում է, Աստծո հրեշտակները գալիս են և նրան առաջնորդում են դեպի դրախտ: Քիչ անց այս մարդը ետ է դառնում ու մտամոլոր կանգնում մի անդունդի եզրին, որը լայն դարպասի էր նմանվում: Նրան հետապնդող եղբայրը, որը նախանձով էր լցված, և ավելի շուտ էր հասել այդ վայրը, հարցնում է.

-Ինչո՞ւ ներս չմտար դրախտի դռներից:

Հպարտ մարդը պատասխանում է.

-Ես շատ էի ուզում դրախտ մտնել, բայց այնտեղ դռները փոքր են և այնքան ցածր, որ պիտի խոնարհվես և ներս մտնես, իսկ ես երբեք չեմ խոնարհվի, ինչ էլ լինի: Դրա համար էլ ետ դարձա ու ներս չմտա:

Այնուհետև ինքն է հարցնում.

-Իսկ դու ինչո՞ւ դրախտի դռներից ներս չմտար:

Նախանձ եղբայրը պատասխանում է.

-Ուր գնում ես, ես ուզում եմ քեզանից առաջ անցնել և ավելի շուտ հասնել, դրա համար էլ ետ դարձա ու քեզանից ավելի արագ այս անդունդի եզրին հասա...

 

Հովհաննես Մանուկյան

11.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․