Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն եղբայր գնաց մի ծերի մոտ, որ Սինա լեռանն էր բնակվում, աղաչեց նրան` ասելով. «Հա՛յր, ասա՛ ինձ, ինչպե՞ս պետք է աղոթել»: Ծերը նրան ասաց. «Ես, որդյա՛կ, երբ աղոթում եմ, այսպես եմ ասում. «Տե՛ր, արժանի՛ արա ինձ ծառայելու Քեզ այնպես, ինչպես սատանա­յին ծառայեցի: Արժանի՛ արա ինձ սիրել Քեզ այնպես, ինչպես մեղքը սիրեցի»»: Ծերը նորից ասաց. «Բարի է ձեռքերը վեր բարձրացնել և աղաչել Աստծուն, որ հոգին մարմնից ելնելիս անխաթար անցկացնի նրանց ամենքի միջով, որոնք օդում ամեն ինչ ձեռնարկում են հոգու բարձրանալը խափանելու համար»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․