Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն եղբայր, որ բնակվում էր Ձիթենյաց լեռանը, մի օր իջավ սուրբ քաղաք Երուսաղեմ և գնալով իշխանի մոտ՝ խոստովանեց իր մեղքերը և ասաց նրան. «Պատժի՛ ենթարկիր ինձ ըստ օրենքի»: Իսկ իշխանը զարմացավ և եղբորն ասաց. «Որովհետև ինքդ խոստովանե­ցիր, չեմ համարձակվում դատել քեզ Աստծուց առաջ. գուցե Աստված քեզ արդեն թողություն շնորհեց»: Եղբայրը վերադառնալով` իր պարանոցին երկաթակապ դրեց և իրեն արգելափակեց խցում: Եվ եթե մե­կը հարցնում էր նրան, թե՝ ո՞վ քեզ այդչափ ծանր երկաթների մեջ ար­գելափակեց, պատասխանում էր՝ իշխանը: Նրա վախճանվելուց մեկ օր առաջ իրենք իրենց բացվեցին երկաթներն ու ընկան նրա վրայից: Եվ մի եղբայր տեսնելով` զարմացավ և հարցրեց նրան. «Աբբա՛, ո՞վ ար­ձակեց երկաթները քո վրայից»: Աբբան նրան ասաց. «Ով իմ մեղքերն արձակեց, Նա երեկ հայտնեց ինձ և ասաց. «Ահա քո համբերության համար լուծարեցի քո բոլոր մեղքերը»: Եվ իր մատով հպվեց երկաթ­ներին, իսկ դրանք նույն պահին ընկան իմ վրայից»: Այս ասելով` իսկույն փոխվեց առ Տեր:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․