Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն եղբայր եկավ ծերի մոտ և ասաց նրան. «Ինչո՞ւ է իմ սիր­տը խիստ, հա՛յր, և Աստծուց չեմ երկնչում»: Ծերը նրան ասաց. «Ե­թե մարդ կարողանա իր մտքում արհամարհանք ունենալ իր անձի հանդեպ, ապա կստանա Աստծո երկյուղը»: Եղբայրն ասաց. «Ի՞նչ է արհամարհանքը»: Ծերն ասաց. «Այն է, երբ մարդն ամեն գործի մեջ նախատում է իրեն և ասում. «Քաջալերվի՛ր, եղկելի՛, որովհե­տև կանգնելու ես Քրիստոսի աթոռի առջև, և ի՞նչ ունես մարդու հետ ընդհանուր»: Եթե նրա մտքում ամրագրվի այսպիսի խորհուրդ, կստանա Աստծո երկյուղը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․