Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանզի իմ խորհուրդներն ինձ խռովքի են մատնում, չեն թող­նում ինձ մեղքերիցս ձերբազատվել և դրդում են ինձ քննելու ընկերոջս հանցանքները»: Ծերը նրան ասաց. «Մի ծեր կար, որ նստում էր իր սենյակում, իսկ նրա աշակերտը նստում էր նրանից հեռու՝ մեկ այլ խցում: Երբ նա գնում էր ծերին տեսնելու, նրան գտնում էր լացի ու արտասուքի մեջ: Մի անգամ աշակերտը նրան հարցրեց. «Ինչո՞ւ ես միշտ ողբում, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Իմ բազում մեղքերի համար եմ լալիս, որդյա՛կ»: Աշակերտն ասաց. «Դու մեղքեր չունես, հա՛յր»: Ծերն նրան ասաց. «Ի՞նչ ես ասում, որդյա՛կ. եթե հնար լիներ տեսնե­լու իմ մեղքերը, ապա տասը մարդ բավական չէր լինի ողբալու դրանք: Սակայն դու ևս միշտ հիշի՛ր քո վախճանի և Աստծո դատաստանի օրը և չես կարողանա դատել ընկերոջդ»»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․