Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն եղբայր կրոնավոր դարձավ և բնակվեց Նիտրիա լեռան մոտ: Նրա խուցը մոտիկ էր մեկ այլ եղբոր խցին, և վերջինս լսում էր, թե ինչպես է նա օրըստօրե ողբում իր մեղքերը: Իսկ երբ արցունքներ չէին գալիս, իր անձին ասում էր. «Ինչո՞ւ չես ողբում քեզ վրա, եղկե­լի՛ ու ստո՛ր, իսկ եթե ինքդ չես կամենում ողբալ, ես կլացացնեմ քեզ»: Նա չվանից մի ոլորապինդ խարազան ուներ. վեր էր կենում, վերցնում այդ խարազանն ու իրեն ուժգին հարվածում, մինչև որ հարվածների ցավից վշտանում և լաց էր լինում: Դրա վրա սաստիկ զարմանում էր դրացի եղբայրը և աղաչում էր Աստծուն՝ հայտնել իրեն, թե արդյոք ճի՞շտ է անում նա, որ տանջում է իրեն: Եվ մի գիշեր տեսիլք տեսավ նա, որ այդ եղբայրը մարտիրոսների գնդում է դասված, և նրա գլխին պայծառ պսակ կա, և ինչ­որ մեկն իրեն ասաց. «Տեսնո՞ւմ ես այս բարի նահատակին, որ իր անձը նեղում և ծեծում է հանուն Քրիստոսի սիրո, ինչպես է վկաների շարքը դասվել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․