Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ռայիթայից մեզ մոտ եկած եղբայրները պատմեցին, թե մի ողբացող ծեր կար, որ նստում էր այրում, և Նա այնքան արթուն էր մտքով, որ ուր էլ գնար, ամեն քայլափոխի քննում էր իր անձն ու ասում. «Ի՞նչ է, եղբա՛յր, որտե՞ղ ենք մենք հիմա»: Եվ եթե իր մտքերը գտնում էր աղոթելիս և սաղմոսելիս, ասում էր. «Ահա՛ բարի է», իսկ եթե բռնացնում էր իրեն սնոտի խորհուրդներով տարված` անարգում էր իրեն, նախատում և ասում. «Արի՛ այստեղ և քո գործերի՛ն հետևիր, չա՛ր ծեր»: Այսպես խոցոտում էր իրեն, խփում էր իր երեսին և ասում. «Եղբա՛յր, մերձ է քո գնալու ժամանակը, սակայն դեռ միջնորմ կա քո և Աստծո միջև»: Մի օր հայտնվեց նրան սատանան և ասաց. «Ինչո՞ւ ես տառապում, քանի որ, հավատա՛ ինձ, չես փրկվելու»: Ծերն ասաց. «Քո ի՞նչ գործն է իմ փրկվելը կամ չփրկվելը: Թեկուզ չփրկվեմ էլ, դժոխքում քո գլխի վրա կկանգնեմ և քեզ իմ ոտքերի տակ դատապարտված կտեսնեմ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․