Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ծերն ասաց. «Մեծ ճգնություն և տառապանք ունեն կրելու նրանք, ովքեր դառնում են դեպի Աստված, բայց հետո անպատմելի խնդություն կգտնեն, ինչպես որ` երբ ջանում են կրակ վառել՝ նախ ծխահարվելով արցունքակալվում են, իսկ հետո վառում են իրենց հուրն ու լապտերը: Այդպես կլինի նրանց հետ, ովքեր կարոտում են Աստծուն և աստվածային սերը, ինչպես և գրված է, թե` «Մեր Աստ­վածը մաշող կրակ է» (Եբր. ԺԲ 29): Մենք պետք է այն երանելի ու փա­փագելի հուրը վառենք մեր մեջ՝ մեծամեծ տքնություններով և արտա­սուքների վտակներով, որպեսզի լուսավորի մեզ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․