Գրքեր

Մտքի արթնության մասին

Ծերն ասաց. «Երբ սատանան տեսնում է, որ Աստված քեզ ողորմելով` արթնություն է տվել հոգուդ, այնժամ քեզ մտցնում է քո սենյակը՝ գործի համար, բռնադատում է և ասում. «Գործի՛ր այս գործն այսօր, որովհետև անհրաժեշտ է», կամ` «Գնա՛ այսինչի  մոտ», կամ` «Տե՛ս այսինչ բանը»: Այս ամենն անում է, որպեսզի չթողնի քեզ քո լռության մեջ և հափշտակի քո հառաչանքների քաղցրությունը: Եվ եթե սատանայի ծառաները իմանան, որ դու հոժարությամբ երկարատև աղոթքների մեջ ես մնում, այնժամ քեզ կփորձեն կա՛մ մարդկանցից, կա՛մ դևերից եկող փորձություններով, որովհետև այն ժամանակ է սատանայի պայքարը ուժեղանում, երբ մարդը բարին է գործում, և բարկության զենքերն օգտագործելով՝ մթագնում է խոնարհ անձի մտքի արթնությունը, քանի որ բարկությունը բոլոր ախտերից զորավոր է, քանզի մարում է զղջումն ու խաթարում է անձի խոնարհությունը: Պատահում է նաև, որ հանդարտության և սգի մեջ նստելու ժամանակ քեզ շուրջանակի պաշարում են դիվային խորհուրդները: Այդ պահին աղոթքի կանգնի՛ր և շրջի՛ր սաղմոսելով. «Աստված հարություն առավ, և ցրվեցին Նրա բոլոր թշնամիները» (Սաղմ. 67:2): Եվ իսկույն կհեռանան քեզանից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․