Գրքեր

Մտքի արթնության մասին

Դանիելի աշակերտ Եղպիդորոս Սկյութացին պատմեց հետև­յալը. «Սկյութապոլիս քաղաքից մեկը, ով բազում չարիքներ էր գոր­ծել և իր անձը շաղախել անհամար մեղքերով, զղջաց Աստծո առաջ և սկսեց դատապարտել իր զեխությունը: Եվ հրաժարվելով աշխար­հից՝ գնաց անապատ և մի ձորում իրեն խուց շինեց` հոգ տանելով իր հոգու մասին: Ծանոթներից ոմանք, գիտենալով նրա կենալու վայրը, սկսեցին նրա համար հաց, արմավ և այլ անհրաժեշտ բաներ տանել: Իսկ երանելին, երբ տեսավ իրեն հանգստավետության մեջ, իր անձին ասաց. «Ո՛չ, եղբա՛յր, քավ լիցի, ոչ մի բարի բան չենք գործել, իսկ այս հանգիստը հանդերձյալ հանգստից կզրկի մեզ, և ես սրան արժանի էլ չեմ»: Եվ թողեց իր խուցն` ասելով. «Գնա՛, ա՛նձ իմ տառապյալ, դեպի նեղություն և անձկություն, քանզի մենք պետք է անասունների խոտ ուտենք, որովհետև անասունների գործեր կատարեցինք»: Եվ վերցնե­լով մի փոքրիկ խաչ, մի հրավառելիք ու մի հնոտի քուրձ` ցերեկները շրջում էր թռչունների ու անասունների հետ, իսկ գիշերները, մտնելով անտառ, հենվում էր ծառին և մինչև առավոտ այս էր ասում. «Ո ՜վ ինձ Ստեղծողդ, ողորմի՛ր ինձ»: Իսկ երբ կերակուրի կարիք էր ունենում, անտառում պտուղներ էր քաղում և փոքրիկ կաթսայի մեջ եփելով՝ լցնում էր ժայռերի վրա գոյացած խոռոչի մեջ և ուտում: Նա շինեց նաև գետնափոր մի խորշ, ուր հավաքած բանջարն էր պահում: Եվ այսպիսի տքնությամբ մնաց տասներկու տարի: Իսկ երանելի Պիմենը տեսավ նրա հոգին մարտիրոսների դասում, քանզի Տերը արդարու­ թյուն է շնորհում զրկյալներին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․