19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Նոր կյանքի սկիզբը Քրիստոսով

Տարեսկզբին՝ Ս.Ծննդյան ութօրէքի շրջանում, Զորավոր Ս. Աստվածածի եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակելով սոցիալական ծրագրերի իր շարքը, տարվա առաջին աջակցությունը ցուցաբերեց հերթական կարիքավոր ընտանիքին: Հունվարի 8-ին համայնքը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Րաֆֆու 111/33 հանրակացարանում բնակվող Խալաթյան բազմազավակ ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Քրիստինե Կարապետյանը (33 տ.) նշեց, որ ամուսնու և վեց անչափահաս զավակների հետ արդեն տասնհինգ տարի է, ինչ բնակվում է տարրական պայմաններից զուրկ մեկ սենյականոց բնակարանում: «Մահճակալներ չունենալու պատճառով՝ երեխաներիցս երեքը գիշերում են մայրիկիս տանը, ով նույնպես այս հանրակացարանում է բնակվում: Ամուսնուս աշխատավարձը և ընտանեկան նպաստը չի բավարարում, որ հոգանք մեր նվազագույն կարիքները»,- ասաց Քրիստինեն և իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվին և համայնքին: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամներից մեկը՝ ի հիշատակ իր հանգուցյալ ծնողների՝ Ֆրանկյան Հայկի և Կարապետյան Ֆենյայի:

Փրկչի Ծննդյան տոնը քրիստոնյայի համար կյանքը Քրիստոսով վերաժևորելու մի նոր սկիզբ է: «Արդարև, մե՛նք ենք կենդանի Աստծո տաճարը, ինչպես Աստված Ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ: Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ Իմ ժողովուրդը»» (Բ Կորնթ. 6:16):

«Քրիստոսի հետ նոր կյանքով ծնվել, նշանակում է՝ ապրել Քրիստոսապատգամ անձնազոհ սիրով լցված կյանքով, որից մշտապես ճառագում է Տիրոջ ծննդյան փրկչական լույսը: Քրիստոնյաներիս համար մեծ պատասխանատվություն է կրել Ս. Ծննդյան կենարար լույսը, ստանձնել այդ լույսը մեր հոգիներում անմար պահելու և շրջապատող աշխարհի խավարում տարածելու առաքելությունը»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

08.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․