19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ոչինչ չի կարող համեմատվել ողորմության առաքինության հետ

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը՝ եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից մեկը, նշում է, որ բոլոր մարդիկ իրենց բնությամբ հակված են ողորմությանը և չկա մեր բնության մեջ այնքան բարի հատկանիշ, որքան ողորմածությունը: Ոչինչ չի կարող համեմատվել այս բարիքի հետ, ոչինչ այնպես չի արտահայտում մարդկային էությունը, որքան ողորմածությունն ու մարդասիրությունը:

Հունվարի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հովսեփյան ընտանիքին: Հովսեփյան Քրիստինեն (34 տ.) իր երկու անչափահաս զավակների հետ բնակվում է Շահումյան 4-րդ փ. 1-ին նրբանցքի 33 հասցեում: Ընտանիքի ողջ հոգսը Քրիստինեի ուսերին է, նրա ամուսինը վեց տարի առաջ լքել է ընտանիքը: Ընտանիքի մայրն աշխատում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ որպես մաքրուհի:

«Աղջիկս վեց տարի է, ինչ բուժման մեջ է, նա վիրուսային ալերգիա և խպիպ հիվանդությունն ունի: Դեկտեմբեր ամսին տղայիս մոտ առողջական խնդիրներ ծագեցին և բուժստուգման արդյունքում ասացին, որ ստամոքսում խոցեր ունի և հիմա բուժում է ստանում: Ես էլ առողջական խնդիր ունեմ, ուռուցք ունեի, վիրահատվեցի, բայց ֆինանսական խնդրի պատճառով չեմ կարողանում վեց ամիսը մեկ քիմիաթերապիա ընդունել»,- ասաց ընտանիքի մայրը:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Քրիստինեին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Ընտանիքն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձին:

«Մարդ նախ և առաջ պետք է սովորի ողոմած լինել, քանի որ այս առաքինությունն է, որ մարդուն մարդ է դարձնում: Ինչո՞ւ ես զարմանում, թե ողորմածությունը ծառայում է որպես մարդկության տարբերակիչ նշան, այն հենց աստվածության նշանն է. «Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36): Որտեղ հարստություն է և հափշտակություն, այնտեղ տեսանելի է գայլը (գայլը հափշտակում է ուրիշինը, իսկ ոչխարը տալիս է և իր բուրդը), որտեղ հարստություն է և վայրագություն, այնտեղ առյուծի եմ տեսնում և ոչ մարդուն, նա ավերել է իր ազնվությունն անազնվությամբ.. Ի՞նչ օգուտ մարդուն, որ հարստություն է ձեռք բերում, և ոչ առաքինություն: Ինչո՞ւ ես ուրիշինը վերցնում, իսկ քոնը՝ կորցնում: Դու կասես, թե պտղաբեր երկրի՞ն ես տիրում, բայց չունես պտղաբեր հոգի, ունե՞ս ստրուկներ, բայց չունես առաքինություններ, ունե՞ս հագուստ, բայց ձեռք չես բերել բարեպաշտություն»,- ասել է «Ոսկեբերան» տիտղոսին արժանացած Հայրապետը:

 

Կարինե Սուգիկյան

12.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․