Գրքեր

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Ոմն ծեր, իր սպասավորի սաստիկ թախանձանքներին տեղի տալով, գնում էր մերձակա գյուղը` մի հիվանդ երեխայի բժշկության համար, իսկ սպասավորը նրան ընդառաջ հանեց մի բազմություն` խաչով ու խունկերով: Եվ երբ այդ տեսավ ծերը, իր ողջ հանդերձները հանեց և սկսեց մերձակա ջրում լվանալ, որը նախ սպասավորը տեսավ, ետ դարձավ և հետ դարձրեց բազմությանը` ասելով. «Ցնորվեց ծերը»: Եվ ապա եկավ նրա մոտ և հարցրեց. «Հայր, ինչո՞ւ այդպես արեցիր, քանզի բոլորն ասում էին, թե դիվահարվել է ծերը»: Ասաց ծերը. «Ես էլ հենց այդ  էի կամենում լսել, դրա համար էլ այդպես արեցի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․