Գրքեր

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Հայրերի մեջ կար մեկը՝ Ոնոփրիոս անունով` մեծ և առաքինի ճգնավոր, որ բազում ճգնություններից կոճղի պես էր դարձել: Ոմն թագավոր լսեց նրա համբավը և կանչեց  նրան, սակայն Ոնոփրիոսը չկամեցավ գնալ նրա մոտ` ասելով. «Եթե ինչք և հարստություն է խնդրում ինձնից, չունեմ, որ տամ նրան. եթե ուզում է սպանել, պատրաստ եմ մեռնելու Տիրոջ անվան համար, կտրի՛ր գլուխս և տա՛ր նրան. իսկ եթե խրատ է խնդրում, պատշաճ չէ, որ խրատատուն գնա խրատվողի մոտ, այլ թող ի՛նքը գա և օրհնություն  ստանա»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․