Գրքեր

Ողորմած անձն ապրում է աստվածային ուրախություն

Հոկտեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Արաքսյային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (50000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Արաքսյան իր երկու անչափահաս որդիների՝ Ռաֆայելի (15 տ.) և Մհերի (10 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիր քաղաքի Սիլիկյան 23/5 հասցեում: «Չեմ կարողանում աշխատել, քանի որ բոլոր առաջարկվող աշխատանքները երկարաժամյա են և չեմ կարող տղաներիս ողջ օրը մենակ թողնել: Փորձում եմ մեր կարիքները մասամբ լուծել ընտանեկան նպաստի գումարով: Ինձ մտահոգում է փոքր որդուս առողջական խնդիրը, նա սուր հոդացավեր ունի: Հնարավորինս տարբեր բուժստուգումների եմ տարել նրան, բայց դեռ չեն ախտորոշել իր հիվանդությունը»,- ասաց Արաքսյան և շնորհակալություն հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

Ամենողորմ Աստված ակնկալում է, որ Իր արարածները ևս ողորմած լինեն և արժանանան այն երանիին, որ Տերն է խոստանում ողորմածներին: Այդ պատճառով եկեղեցու հայրերը մարդկանց կոչում են զգոնության և ասում, եթե մարդիկ ուշադրություն դարձնեին իրենց մեղքերի և բարի գործերի հետևանքներին, ապա շատ զգույշ կլինեին, կփախչեին մեղքից և նախանձախնդիր կլինեին բարին գործելու, քանի որ մերձավորին սիրողը սիրում է իրեն, իսկ մերձավորին ատողը, նաև և առաջ ատում է իր հոգին: «Բարին գործելով՝ մարդն ուրախություն է ապրում, իսկ չարիք գործելով՝ տառապում: Որքան շատ է մարդ բարին գործում, այնքան առավել է ուրախանում, իսկ որքան շատ է չարիք գործում, այնքան առավել է տառապում: Նա, ով ինչ-որ բան է վերցնում, ընդունում է մարդկային ուրախությունը, իսկ նա, ով տալիս է, ընդունում է աստվածային ուրախությունը»,- ասել է Հայր Պաիսիոս Աթոսացին:

 

Կարինե Սուգիկյան

26.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․