Գրքեր

Ողորմած մարդը հարստանում է բարեպաշտության գանձերով

Օգոստոսի 31-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երկրորդ անգամ այցելեց Աշխեն Սարգսյանին  (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ բնակվում է Երևան քաղաքի Մուրադյան 1/82 հասցեում: Համայնքի երկրորդ այցը նպատակ ուներ հոգալ փոքրիկ Դիանայի նոր ուսումնական տարվա հետ կապված դպրոցական ծախսերը: Արդեն չորս ամիս է, ինչ Դիանային միայն մայրն է խնամում, հայրը՝ նախկին ազատամարտիկ Արթուր Ալբերտի Ավետիսյանը (55 տ.) որպես կամավոր, մասնակցելով ապրիլյան պատերազմին, ապրիլի 19-ին զոհվել է Ջաբրաիլի դիրքերում: Աշխենի համար դժվար է հոգալ ընտանիքի ծախսերը, քանի որ առայժմ չի աշխատում:

Տեր Գրիգորն օրհնեց փոքրիկ Դիանային և նրան հանձնեց դպրոցական պայուսակ և դրամական օգնություն (50 000 դրամ)՝ համայնքի անդամ Մոնթե Գրիգորյանի կողմից տրամադրած: Տեր Հայրը փոքրիկին մաղթեց ջանադրորեն սովորելով մեծ արդյունքների հասնել՝ ուրախացնելով մայրիկին, հարազատներին և իրեն ծանոթ բոլոր մարդկանց:

Տեր Գրիգորի համար շատ կարևոր է, որ քրիստոնյան՝ որպես Երկնավոր Հոր զավակ, ճանաչի և հնազանդվի իրեն սիրող Հոր կամքին: «Իսկ Երկնավոր Հայրը կամենում է, որ Իր զավակները՝ եկեղեցու կենդանի քարերը, իրենց ունակությունների և կոչման համապատասխան, բարեպաշտությամբ ապրեն Աստծո պարգևած յուրաքանչյուր օրը՝ հարստանալով բարեպաշտության գանձերով և ունենան կենդանի հավատք՝ բարի գործերով և իրական հարստություն, որ ենթակա չէ ցեցից և ժանգից փչանալու և ոչ էլ գողերի կողմից հափշտակվելու» (Մատթեոս 6:19),- նշեց Տեր Հայրը:

 

 

Կարինե Սուգիկյան

 

 

31.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․