24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

«Ողորմությամբ և հավատով մաքրվում է մեղքը»

Սեպտեմբերի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը 1-ին խմբի զինհաշմանդամ Սեխլիյան Հայկին (31 տ.) հանձնեց դրամական օգնություն (70 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Աշոտ Տիգրանյանը՝ իր երրորդ զավակի ծննդյան կապակցությամբ: Հայկը պայմանագրային զինծառայող է և ապրիլյան պատերազմին ողնաշարի ծանր վիրավորում է ստացել: Նա երեք ամիս առաջ «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական ընկերության կենտրոնում բուժում է ստացել, բայց այժմ իր բուժումն ընդհատվել է՝ ուղեգրի հետ կապված խնդիրներ լինելու պատճառով: Հայկն իր կնոջ և երկու զավակների հետ բնակվում է վարձակալությամբ Լուկաշին 1-ին փ. 55 հասցեում: Սեխլիյան ընտանիքն իր նվազագույն կարիքները մասամբ հոգում է հաշմանդամության թոշակի գումարով: Զինհաշմանդամն իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

«Ողորմության առաքինությունը մաքրում է մարդուն անտարբերությունից, նյութական աշխարհի հանդեպ կախվածությունից, ժլատությունից և ուրիշներին դատելու չար սովորությունից և դրա փոխարեն պարգևում է ճշմարիտ հոգատարություն և սրտացավություն այլոց հանդեպ, սովորեցնում է պատրաստակամ լինել ուրիշներին օգնության ձեռք մեկնելու և մեր սրտերը լցնում է զոհաբերության ոգով: «Ողորմությամբ և հավատով մաքրվում է մեղքը, և Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից» (Առակ. 15:27)»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

11.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․