Գրքեր

«Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»

Տերը բախում է մեր սրտի դուռը և ասում՝ ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ (Մատթեոս 9:13): Իրականում Աստված մեր նվերների և զոհաբերության կարիքը չունի, բայց այդ կերպ Նա ցանկանում է ճանաչել մեր սիրտը, տեսնել մեր սերն Իր հանդեպ: Ինչպես երկրավոր ծնողների համար թանկ են երեխայի սերն ու ուշադրությունը, այդպես և Երկնային Հոր համար թանկ է մեր անկեղծ սերն Իր հանդեպ: Եվ այդ սրտանց զգացումը Տերը կարող է տեսնել այն նախանձախնդիր ոգու մեջ, որ կարող ենք դրսևորել Իր տան հանդեպ: Աստծո տան հանդեպ սիրո նախանձախնդիր ոգու դրսևորումներն են այն սոցիալական ծրագրերը, որ իրականացնում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Հունվարի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Պողոսյան Նվարդին (38 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Բազմազավակ կարիքավոր ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Իսակովի 3-րդ փակուղու 3-րդ տանը: Վեց անչափահաս երեխաների մայրը նշեց, որ ամուսինը հիմնական աշխատանք չունի, իսկ ընտանեկան նպաստով փորձում են հոգալ իրենց նվազագույն կարիքները: Նվարդն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին:

«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ Արքայությունը: Վաճառեցե՛ք ձեր ինչքերը և ողորմություն տվեք. և ձեզ համար շինեցե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում և ո՛չ ցեցը՝ փչացնում. որովհետև, ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղուկաս 12:32-34):

 

 

Կարինե Սուգիկյան

25.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․