Գրքեր

«Ողորմությունները բարի պարգև են բոլորին»

Մեծ պահքի շրջանում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իր տնայցներն անապահով ընտանիքներին:

Մարտի 3-ին համայնքը հերթական՝ 14-րդ այցն ունեցավ Շրջանային 2/14 հասցեում մեկ սենյականոց բնակարանում վարձակալությամբ բնակվող Աղանյան ընտանիքին: 42-ամյա Անահիտ Աղանյանը միայնակ է խնամում իր երկու զավակներին՝ 23-ամյա Անի Աղանյանին և 4-ամյա Համլետ Վանյանին: Նպաստով ապրող ընտանիքը դժվարությամբ է իր կարիքներն հոգում, Անին նոր է սկսել աշխատել, իսկ Անահիտն ի վիճակի չէ աշխատել՝ կրծքագեղձում նորագոյացություններ ունենալու պատճառով:

Ընտանիքի հետ զրույցից հետո՝ Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց սննդի փաթեթներ ու հիգիենայի պարագաներ:

Ողորմության բազմաթիվ օրինակների կարելի է հանդիպել Սբ. Գրքում: Հին Կտակարանի Տոբիթի գրքում կարդում ենք, թե Տոբիթն ողորմած լինելու մասին ինչ է խրատում իր որդուն. «Քո ունեցվածքից ողորմություններ կանես. ողորմություն անելիս թող քո աչքը ագահ չլինի. երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, և Տեր Աստվածն էլ Ի՛ր երեսը չի դարձնի քեզանից: Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատության կանես քո ողորմությունները, եթե քիչ ունենաս՝ ըստ քչի: Չհապաղես ողորմություններ անել, քանի որ դրանով բարիքներ կգանձես քո կյանքի օրերին: Արդարև, ողորմությունները փրկում են մահվանից և թույլ չեն տալիս մտնել խավարի մեջ. ողորմությունները բարի պարգև են բոլորին, ովքեր այդ անում են Աստծո առաջ» (Տոբիթ 4:7-12):

 

 

Կարինե Սուգիկյան

03.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․