23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

«Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են»

«Պատրաստվեցի և չվախեցա պահել Քո պարտվիրանները» (Սաղմոս 118:60):

Սաղմոսերգուի խոսքի համաձայն՝ Քրիստոսի հետևորդը նախանձախնդիր է պատվիրանապահությանը: Պատվիրաններից գլխավորը հորդորում է գործով սիրել մերձավորին, և ով չի դանդաղում պատվիրանապահության մեջ, նա շտապում է բարին գործել, ով ձգտում է կատարելության, նա շտապում է ողորմել: Կյանքի արագընթաց ռիթմի մեջ կարևոր է ճիշտ գործածել աստավածատուր ժամանակը, ինչի մասին մեզ հիշեցնում է Ս. Պողոս առաքյալը. «Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպին: Մի՛ ապրեք անմտորեն, այլ իմաստունների նման: Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» (Եփես. 5:15-16):

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակում, փորձում են աստվածատուր յուրաքանչյուր օր լուսավորել Տիրոջ պատվիրանների լույսի ներքո: Հոկտեմբերի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պետրոսյան Արևիկին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Արևիկի ամուսինը մահացել է տասներեք տարի առաջ, նա իր 18-ամյա դստեր հետ բնակվում է սկեսուրի կողմից տրամադրած փոքրիկ սենյակում, որ գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղի Դեմիրճյան 23/1 հասցեում: «Առողջական խնդիրների պատճառով մշտական աշխատանք չունեմ, աղջիկս ավարտել է վարսավիրության դասընթացը, բայց նա էլ դեռ աշխատանք չունի»,- ասաց Արևիկը, ով զգացված էր այն ուշադրություն համար, որ ցուցաբերեց եկեղեցին իր ընտանիքի հանդեպ:

 

Կարինե Սուգիկյան

23.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․