Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Չորս եղբայրներ ուխտեցին սիրով մնալ կրոնավորության մեջ, որպեսզի Աստված մի տեղում հանգչեցնի իրենց: Նրանցից երկուսը մեռան և գնացին հանգստի, իսկ ողջ մնացածներից մեկն ընկավ պոռնկության մեջ: Եվ մինչ սա վերադառնում էր այնտեղից, ի Քրիստոս գնացածներն աղաչում էին, որ առյուծն ուտի նրան մեղքերի դիմաց, որպեսզի գա իրենց մոտ, իսկ խցում մնացած եղբայրն աղաչում էր Աստծուն, որ նա ողջ գա տուն: Եվ Տերը պատասխանեց իր մոտ եղող հոգիներին, թե Ինքը պետք է նրան  լսի, ով տակավին պայքարի մեջ է, և ոչ թե՝ իրենց, որ հանգստի մեջ են: Մեղանչած եղբայրն ազատվեց առյուծից, որ հարձակվել էր նրա վրա, գալով խոստովանեց իր հանցանքը և հասավ իր նախկին սրբության չափին: Այս ամենը տեսան երկու  ծերեր և պատմեցին մեզ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․