Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն եղբայր ծերին ասաց. «Ճանապարհակից եղա մի կնոջ և կամեցա խառնակվել նրա հետ, սակայն երկյուղեցի Աստծուց: Բայց սիրտս չի ամոքվում, քանզի պղծեցի իմ խորհուրդները»: Ծերն ասաց. «Մի վանական վանքի գործերով գնաց մի գյուղ և հինգ տարի պատե­րազմելով պիղծ խորհուրդների դեմ` հաղթեց և մնաց անարատ: Վանք գալով՝ պատմեց վանահորը, թե ընկավ պոռնկության մեջ: Եվ հայրը նրան ասաց. «Մի՛ ստիր, որդյա՛կ, քանզի հինգ պսակ տեսա քո գլխին (քանզի հայրը տեսանող էր): Մի՛ տրտմիր, որդյա՛կ, որովհետև չհաղթ­վեցիր. մի՞թե չգիտես, որ մինչ տիկինը լլկում էր Հովսեփին, Քրիստոս Փրկիչն ու իր ողջ զորքն կանգնած էին նրա աջակողմում, իսկ Բելիարն ու իր զորքը` ձախակողմում, և հետևում էին իրադարձությանը (Ծննդ. ԼԹ 7-13): Երբ հաղթեց սուրբ Հովսեփը, հրեղենների ողջ զորքը երկրպա­գեցին Քրիստոսին և ասացին. «Փա՜ռք քեզ, Թագավո՛ր անմահ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․