Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը  գալով նրա մոտ` ասաց. «Գնա՛նք մեր խուցը, եղբա՛յր»: Նա պատասխանեց և ասաց` չեմ գա, իսկ նա աղաչեց ու ասաց. «Ինչո՞ւ չես գալիս, ի՛մ եղբայր»: Նա ասաց. «Նրա համար, որ մեղքի մեջ ընկա»: Իսկ եղբայրը, կամենալով շահել նրա հոգին, սկսեց երդվել և ասաց. «Ես ևս, երբ բաժանվեցի քեզնից, այդպիսի բանի մեջ ընկա. սակայն ե՛կ գնանք և ապաշխարե՛նք, քանզի Աստված իշխանություն ունի թողություն տալու մեզ»: Եվ վերադառնալով իրենց խցերը` պատմեցին ծերերին, թե ինչ փորձություններ պատահեցին իրենց: Ծերերը նրանց ապաշխարության կարգ սահմանեցին, և մյուս եղբայրը նույնպես ապաշխարում էր մեղանչած եղբոր հետ, իբր` ինքն էլ էր մեղանչել: Եվ Աստված, տեսնելով նրա սիրո ապաշխարությունը, քիչ ժամանակ անց տեսիլքով հայտնեց ոմն ծերի նրանց գործերը՝ ասելով. «Անմեղի սիրո համար թողություն արեցի մեղանչածին»: Այս է սեփական անձը եղբոր համար զոհաբերելը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․