Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մի ծերի մասին ասում էին, թե սա երբ եկավ Սկյութիա, հետը բերել էր որդուն, որը տակավին ծծկեր էր և կինարմատ չէր ճանա­չում: Երբ մեծացավ, դևերը գիշերը նրան տարբեր կանանց էին ցույց տալիս. նա այդ մասին պատմեց հորը, և հայրը զարմացավ: Երբ մի անգամ հոր հետ գնում էր Եգիպտոս և կանանց տեսավ, հորն ասաց. «Սրա՛նք են, որ գիշերը Սկյութիա են գալիս՝ ինձ մոտ»: Հայրը նրան ասաց. «Սրանք գյուղական զվարակներ են, որդյա՛կ, այստեղ, սակայն, այլ տեսք ունեն, անապատում` այլ»: Եվ զարմանում էր, թե ինչպես Սկյութիայում իր որդուն ցույց տվեցին կանանց կերպարանքը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․