Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Միաբանության եղբայրներից մեկը զրպարտվեց շնության մե­ղադրանքով և վեր կենալով եկավ հայր Անտոնի մոտ: Միաբանության մի քանի եղբայրներ եկան, որպեսզի նրան համոզեն և տանեն այնտե­ղից. սկսեցին հանդիմանել նրան և ասել, թե` «Կատարեցիր այդ բա­նը»: Իսկ նա պատասխանեց. «Անտեղյակ եմ դրանից»: Այդ ժամանակ հայր Պափնոտիոսն էլ էր այնտեղ, և այսպիսի առակ պատմեց. «Տեսա մի մարդու, որ գետեզերքին մինչև ծնկները խրվել էր տիղմի մեջ, և մի քանիսը եկել էին նրան դուրս քաշելու, սակայն մինչև պարանոցն ընկղմեցին նրան»: Եվ հայր Անտոնը հայր Պափնոտիոսի մասին ասաց. «Ահա իսկապես Աստծո մարդն է, որ կարող է ապրեցնել և առողջաց­նել հոգիները»: Եվ եկողները, ծերի խոսքերից զղջում ապրելով, ընկան եղբոր առջև, և ծերից մխիթարված` եղբորը տարան միաբանություն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․