Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն եղբայր հարցրեց ծերին. «Ի՞նչ անեմ, հա՛յր, իմ սիրտը մշտապես խռովվում է պոռնկությունից և մի պահ անգամ հանգիստ չի տալիս ինձ, իսկ դրանից խիստ տրտում է իմ հոգին»: Ծերն ասաց. «Երբ դևերը մտածություններ կսերմանեն, նրանց հետ մի՛ խոսիր, քանզի նրանք անդուլ կերպով չարություն են սերմանում, սակայն կընդունենք դրանք, թե ոչ` մեզանից է կախված: Տե՛ս, թե ինչպես մա­դիանացիները զարդարեցին իրենց դուստրերին և առաքեցին իսրա­ յելացիների բանակատեղին, սակայն ոչ բոլոր իսրայելացիները խառ­նակվեցին նրանց հետ, այլ բարկացան նրանց վրա և սրով սպանեցին խառնակվողներին, իսկ հետո տրտունջ եղավ այդքան սպանվածնե­րի համար. նույնն էլ մտածություններն են» (Թվեր ԻԵ 1-17): Եղբայրն ասաց. «Ի՞նչ անեմ, որ տկար եմ, և արյանս շարավն ինձ հաղթում է»: Եվ ծերն ասաց. «Հեռացրո՛ւ դրանք, և երբ նորից սկսեն, պատասխան մի՛ տուր, այլ աղոթքի կանգնի՛ր և ծնրադրելով ասա՛. «Որդի՛ Աստ­ծո, ողորմի՛ր ինձ»: Եղբայրն ասաց. «Ահա խոկում եմ, հա՛յր, սակայն իմ սիրտն ու միտքը չեն զարթնում, քանզի չեմ հասկանում խոսքերի զորությունը»: Ծերն ասաց. «Դու միայն աղոթի՛ր և սաղմոսի՛ր, որով­ հետև քո անելիքը դա է: Լսել եմ, որ աբբա Պիմենն ու բազում այլ հայրեր ասում էին, թե՝ թեկուզ և մեկը սաղմոսելիս չհասկանա խոս­քերի զորությունը, գազանը լսում և ասածների միտքը գիտենալով` հեռանում է: Ուրեմն, եթե նույնիսկ չենք էլ հասկանում մեր խոսքերի իմաստը, դևերը լսում և հեռանում են»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․