Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն մենակյաց` անունը Եղիաս, հույժ սիրեց կուսությունը և ասում էր. «Լավ է իմ մարմնի անդամներից մեկը կորցնեմ, քան իմ կուսությունը»: Նա երկու վանք շինեց. մեկը քաղաքում, մյուսը` անապատում: Եղբայրներին հավաքեց անապատում, իսկ կույսերին՝ քաղաքում, և հոգում էր նրանց կարիքների մասին, ինչպես նաև՝ պար­տեզների ու ջրհորների: Սակայն սատանան խռովություններ գցեց եղ­բայրների մեջ, և սրանք վիճաբանեցին միմյանց հետ: Նրանց թիվը հինգ հարյուր էր, իսկ կույսերինը` յոթանասուն: Ի վերջո Եղիաս մե­նակյացը ձանձրացավ ամեն օր նրանց հաշտեցնելուց և համոզելուց, ելավ վանքից գնաց և երկու օր մտամոլոր շրջեց անապատում և հե­տևյալը խնդրեց՝ ասելով. «Տե՛ր, կա՛մ սպանի՛ր ինձ, որպեսզի չտեսնեմ նրանց նեղսրտած, կա՛մ ցավեր տո՛ւր ինձ, որպեսզի ես միայն իմ հոգու հետ լինեմ»: Երբ երեկո եղավ, փոքր­ինչ ննջեց, և երեք հրեշտակներ եկան, ինչպես ինքն էր պատմում մեզ, բռնեցին նրան և ասացին. «Ին­չո՞ւ ելար կանանց վանքից»: Եվ նա պատմեց նրանց` ինչպես որ եղել էր, և ասաց. «Վախեցա, թե միգուցե մեղանչեմ նրանց հանդեպ»: Եվ հրեշտակները նրան ասացին. «Եթե քո վրա այժմ ցավեր գան, կվերա­դառնա՞ս, թե՞ ոչ»: Իսկ նա պատասխան չէր տալիս: Նրան դարձյալ ասացին. «Երդվի՛ր մեզ և ասա՛, որ եթե նրանք հոգան քո մասին, դու նույնպես կհոգաս նրանց մասին»: Եվ նա երդվեց: Այնժամ հրեշտակ­ները բռնեցին նրան` մեկը ձեռքերից և մյուսը ոտքերից, իսկ երրորդ հրեշտակը դանակով հարվածեց նրա ամորձիներին. (ո՛չ իրապես, այլ երևութապես), ապա բժշկեցին նրան հրեշտակները և ասացին նրան. «Սիրեցիր կուսությունը, և այն քեզ հետ կլինի»: Հինգ օր հետո ու­ղարկեցին նրան իր վանքը, և բոլորն ուրախացան, և նրա սրտում այ­լևս ցանկություն չեղավ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․