Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մի մենակյաց, նախանձող չարի ազդմամբ, գլորվեց մեղքերի մեջ` բազում տարիներ մնալով այն գործի մեջ, որն ախորժում է շնությունը: Սա մի բարի սովորություն ուներ. երբ այդ նանիր գործերից հետո գալիս էր իր խուցը, կնգուղը քաշում էր գլխին, հավաքում էր մտքերը, սկսում էր սաղմոսել և եռանդուն ծնրադրել, ջերմ արտասուքներով և հառաչանքներով լաց լինել, կուրծքը և երեսը ծեծել, փետել մորուքն ու թքել դրա վրա: Ձանձրացավ սատանան նրա աղոթքներից. և մի օր գիշերը գնալով նրա մոտ՝ ասաց նրան. «Ա՛յ գարշելի պիղծ, ինչքա՞ն պիտի ինձ անհանգստացնես և նեղես. գալիս իմ կամքը կատարում և շնանալով՝ ինձ ուրախացնում ես, հետո դառնալով` ինձնից տրտնջում ես առ Աստված, լաց ես լինում, հառաչում և տրտմեցնում ես ինձ»: Մենակյացն ասաց. «Ո՛վ դու, նզովյա՛լ շուն, որ մեղքով չես հագենում: Այս խուցը դարբնոց է. գալիս ես ու մուրճով հարվածում ես իմ գլխին, իսկ ես հիմարացած` մեղքեր եմ գործում, իսկ երբ սթափվում եմ, և խելքս գլուխս է գալիս, ես եմ քեզ մուրճով հարվածում, քանզի իմ Աստվածը ողորմած է և քո ձեռքում չի թողնի ինձ»: Եվ Աստծո շնորհով հալածվեց նրանից պոռնկության դևը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

22.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․