Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Հայր Մովսեսը, որ քարայրում էր ապրում, մի անգամ ընկավ պոռնկական պատերազմի մեջ և, չկարողանալով հանդարտվել իր տե­ղում, գնաց և այդ մասին պատմեց հայր Իսիդորոսին: Հայր Իսիդորոսն աղաչեց նրան՝ վերադառնալ իր խուցը, սակայն նա հանձն չառավ` ասելով. «Չե՛մ հանդարտվի, հա՛յր»: Այնժամ հայր Իսիդորոսը հրավի­րեց նրան բարձրանալ տանիքը և ասաց. «Նայի՛ր արևմուտք»: Հայր Մովսեսը, նայելով այն կողմ, տեսավ դևերի մի բազմություն, որ փո­թորկվում էին՝ ինչպես պատերազմում: Ապա հայր Իսիդորոսն ասաց. «Նայի՛ր արևելք»: Եվ նա նայելով՝ տեսավ սուրբ հրեշտակների բազ­մությունը: Հայր Իսիդորոսն ասաց. «Ահա սրանք, որ արևմուտքում են, սրբերի դեմ են պատերազմում, իսկ որոնց արևելքում տեսար, Աստծուց են առաքված` օգնելու համար սրբերին»: Եվ հայր Մովսեսը տեսավ, որ բազում են նրանք, ովքեր սրբերի հետ են: Եվ այդպես գոհացած Աստ­ծուց` քաջալերվեց հայր Մովսեսը և կրկին դարձավ իր այրը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․