Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Հայրերից մեկը պոռնկության պատերազմի մեջ ընկավ և փակե­լով խցի դուռը` ելավ անապատ և այնտեղ շրջեց քսանմեկ օր, ոչինչ չճաշակեց, այլ միայն պայքարում և նահատակվում էր, որպեսզի տե­ղի չտա խորհուրդներին: Դրանից հետո աղոթք արեց առ Աստված` ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ, քանզի չեմ հանդարտվում, ողորմի՛ր ինձ և թեթևացրո՛ւ պատերազմն իմ»: Եվ գտնելով մի այր` մտավ այնտեղ և ասաց. «Լավ է՝ ես մեռնեմ այստեղ, քան թե մեղանչեմ»: Եվ նույն պահին թեթևացավ պատերազմը, և այլևս չէր տագնապում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․