Գրքեր

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Հայր Թեոդորոս Փերմացին հարցրեց հայր Պամբոյին և ասաց նրան. «Հա՛յր, ասա՛ ինձ` ի՞նչ անեմ»: Ծերը նրան ասաց. «Թեոդորե՛, գնա՛ և բոլորին ողորմությո՛ւն արա, քանզի ողորմությունը ամեն ինչում համարձակություն ունի Աստծո առաջ: Թեկուզ ի ցույց մարդկանց լինի ողորմությունը՝ բարի է և լավ, քանզի հետո այն կդառնա Աստծուն հաճելի, որովհետև աղքատները նրանից օգտվելով և իրենց պակասությունները նրա միջոցով լրացնելով՝ կմխիթարվեն, ինչն էլ կքաղցրացնի Աստծուն՝ ողորմություն անողի հանդեպ, և նրա գործերը հաճելի կդառնան Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․