Գրքեր

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Եթե եղբայրներին մի փոքր հաց եմ տալիս կամ որևէ այլ բան, դևերը պղտորում են միտքս և ինձ ասում են, թե ի ցույց մարդկանց արեցի այդ»: Ծերը նրան ասաց. «Թեկուզ և մարդահաճության համար անենք, չդադարե՛նք եղբայրներին տալ անհրաժեշտը, ինչի մասին ասում է հետևյալ առակը: Երկու մշակներ կային մի քաղաքում. մեկը սերմանեց և սակավ հնձեց, իսկ մյուսը հեղգանալով՝ բնավ ո՛չ սերմանեց և ո՛չ էլ հնձեց, և մեծ սով եկավ նրանց վրա. արդ, նրանցից ո՞ր մեկը կգտնի կերակուր»: Եղբայրն ասաց. «Նա, որ փոքր­ինչ աշխատեց»: Ծերն ասաց. «Այդպես էլ մենք՝ գեթ մի փոքր սերմանենք, որպեսզի սովից չսատկենք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․