Գրքեր

Ուտելուց առաջ աղոթելու մասին

Այս դեպքը հայր Նիկոլայ Գուրյանովի կյանքից է: Նա մի անգամ, ինչպես միշտ, ուտելուց առաջ երկար աղոթեց: Քիչ հեռվում հեգնորեն տրամադրված երիտասարդների մի խումբ կար: Նրանք նկատեցին, որ հայր սուրբը երկար աղոթում է և որոշեցին մի փոքր ծաղրել նրան: Մոտեցան, նստեցին նրա կողքին, և նրանցից մեկն ասաց.

- Հա՛յր, ինչ է, ձեր խուլ գյուղում բոլորն ե՞ն այդպես աղոթում ուտելուց առաջ:

Ծերն առանց մտածելու պատասխանեց.

- Չէ, սիրալի՛ր մարդ, ոչ բոլորը: Խոզերը, շներն ու ձիերը հենց այնպես են ուտում:

Հայր Սերաֆիմ Վիրիցկին ասում էր. «Որքան հաճախ ենք հիվանդանում ուտելուց առաջ չաղոթելու, Աստծո օրհնությունը չխնդրելու պատճառով: Նախկինում ամեն ինչ աղոթքը շուրթերին էին անում. հերկում էին՝ աղոթում էին, հավաքում էին բերքը՝ աղոթում էին: Այժմ չգիտենք, թե ովքեր են պատրաստել այն ուտելիքը, որ ուտում ենք: Հաճախ սնունդը պատրաստվում է հայհոյանքով, դատարկաբանությամբ, անեծքներով… Այդ պատճառով հատկապես մեծ եռանդով է պետք աղոթել ճաշի սեղանի շուրջ»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

10.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․