Գրքեր

Ո՞վ է մողեսից անմիտ

Մի անգամ մի շատ ուսյալ մարդ եկավ հայր Պաիսիոսի մոտ: Նա շատ գիտություններ էր ուսումնասիրել, բայց Աստծուն չէր հավատում: Նա հայր Պաիսիոսին ասաց.

- Ինձ համար դժվար է հավատալ, որ Աստված գոյություն ունի: Ես այնքան շատ բան գիտեմ և կարող եմ բացատրել, թե ինչու և ինչպես է ամեն ինչ կատարվում: Եվ ես չեմ կարող ընդունել այն, ինչ ասում ես Քրիստոսի մասին:

Ծերն ուշադրությամբ լսեց նրան ու ասաց.

- Իսկ դու մողեսից էլ անմիտ ես:

Գիտնականը խիստ վիրավորվեց և սկսեց առարկել: Բայց ծերն ասաց.

- Դու մողեսից անմիտ ես և ես դա կապացուցեմ քեզ:

Ծերի խցի մոտ մի ծանոթ մողես էր ապրում և նա կանչեց նրան: Մողեսը ծերի մոտ վազեց: Հայր Պաիսիոսը նրան հարցեց, թե կա՞ արդյոք Աստված: Այնժամ մողեսը բարձրացավ ետևի թաթերի վրա ու գլխով արեց:

Գիտնականը շվարեց ու արտասվեց: Իսկ ծերն ասաց.

- Այժմ տեսնո՞ւմ ես, որ մողեսից անմիտ ես: Նա գիտի, որ Աստված կա: Դու մարդ ես, բայց չես ուզում հասկանալ, որ Աստված գոյություն ունի:

Գիտնականը ծերի մոտից հուզված ու ցնցված հեռացավ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

20.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․