Գրքեր

Ուզում եմ գոմեշ լինել

Ըստ Հայր Պաիսիոսի մարդու բոլոր տառապանքները գալիս են այն բանից, որ նա դժգոհ է այն ամենից, ինչ ունի և ինչ Աստված է նրան տվել: Բայց չէ որ Աստված բոլորին սիրում է և յուրաքանչյուրին տալիս է այն, ինչ օգտակար է նրա համար:

Բայց որոշ մարդիկ տանջվում են ու մտածում. «Ինչո՞ւ է նա այնպիսին, իսկ ես այսպիսին»:

Ահա մի գորտ էլ, որի մասին կխոսենք, անընդհատ նախանձում էր բոլորին: Մյուս գորտերին իրենց ճահիճը դուր էր գալիս և նրանք մեծ ուրախությամբ ապրում էին այնտեղ: Իսկ մեր գորտն ամեն ինչից դժգոհ էր:

- Ինչո՞ւ են ուրիշները որջերում ապրում, իսկ ես՝ ճահճում,- մտածում էր նա,- ինչո՞ւ մյուս կենդանիները ավելի լավ տեսք ունեն, քան ես:

Մի անգամ մի գոմեշ էր անցնում ճահճի մոտով: Նա նույնիսկ չնկատեց փոքրիկ գորտին, բայց վերջինս ցնցված էր:

«Ի՜նչ մեծ է նա»,- մտածեց գորտն ու բացականչեց. «Ուզում եմ գոմեշ լինել»:

Մնացած գորտերը սկսեցին տարհամոզել նրան.

- Այնպիսին եղիր, ինչպիսին Աստված է քեզ ստեղծել:

- Ոչ մի դեպքում: Ուզում եմ գոմեշ լինել,- համառեց գորտն ու սկսեց փքվել: Փքվեց, փքվեց, փքվեց, փքվեց ու… պայթեց:

Ուրեմն եղիր այն, ինչ Աստված է քեզ ստեղծել: Նա յուրաքանչյուրին տալիս է այն, ինչը նրան կօգնի փրկվել ու հավիտենական կյանք ձեռք բերել:

Աստծո սերն ինձ մարդ է ստեղծել: Աստված Իրեն զոհաբերել է հանուն ինձ: Արդ, շնորհակալ լինենք Նրան:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

17.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․