Գրքեր

Պահքի մասին

Մի ժամանակ հայր Աղաթոնը երկու աշակերտ ուներ, որոնք առանձին էին ապրում: Մի օր նրանցից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս  է կենցաղավարում իր խցում, իսկ նա պատասխանեց. «Պահում եմ մինչև երեկո, ապա ճաշակում եմ երկու պաքսիմատ»: Հայր Աղաթոնն ասաց. «Բարի է կարգդ և առանձնապես մեծ տքնություն չէ»: Ապա մյուսին հարցրեց. «Դո՞ւ ինչպես ես ճգնում»: Մյուսը  պատասխանեց և ասաց. «Երկու օր պահում եմ և երկու պաքսիմատ եմ ուտում»: Ծերը նրան ասաց. «Սաստիկ տքնում ես, որդյա՛կ, երկու պատերազմ մղելով: Եթե կրոնավորը օրական մեկը ճաշակի և չհագենա` տքնանք է: Կան, որ երկու օր են կամենում պահել, սակայն ուտելիս հագենում են, իսկ դու երկու օր պահում ես և ճաշակելիս էլ չես հագենում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․