Գրքեր

Փոփոխություն

Մի հիվանդ մարդ գալիս է ծեր վանականի մոտ և ասում.

- Ինչո՞ւ Աստված ինձ չի բուժում. այդքան աղոթում եմ և հոգևոր կյանքով հետաքրքրվում:

Ծեր վանականը պատասխանում է.

- Հոգևոր կյանքով հետաքրքրվում ես, բայց հոգևոր կյանքով չես ապրում… Դու նման ես այն երեխային, որ շարունակ ասում է՝ փոխե՛ք բաժակները, դառնահամ ջուր է: Ոչ թե պետք է փոխել բաժակները, այլ բաժակի պարունակությունը: Աստծուց շարունակ խնդրում ես փոփոխություն՝ բժշկություն, սակայն չես ուզում քո ներսը փոխել՝ ազատվել բնավորությանդ թերություններից ու մեղավոր կրքերից: Դրա համար էլ անօգուտ է դառնում խնդրանքդ, որովհետև Աստծուց շարունակ ‹‹բաժակներ›› ես ուզում, իսկ Աստված այլ բան է կամենում՝ բաժակի պարունակության փոփոխություն…

 

Հովհաննես Մանուկյան

19.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․