Գրքեր

Պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն ծեր ելավ եղբայրներին տեսնելու: Այս ծերը կույս էր և ամենևին տեղյակ չէր, որ մարդկանց մեջ պոռնկություն կա: Մինչ նա նստած էր իր խցում, դևերն սկսեցին նրա մեջ պոռնկական խորհուրդների պատերազմ հարուցել, և նա, շուրջը հայելով, տեսնում էր դևերին՝ չորս կողմից շրջապատած իրեն սև եթովպիացիների տեսքով: Եվ նրա դեմ պատերազմ էին հարուցում և ախտեր էին բորբոքում, իսկ նա ասում էր. «Այս անդամն ունի մարդը՝ ինչպես օրինակ՝ որևէ աման ունի փողանցք, որով ջուր է բաց թողնում, կամ խողովակ, որի միջոցով տանիքի ջուրն է թափվում. ա՛յս նշանակությունն ունի մարմնի այդ անդամը»: Այդ պահին ձեղունից քար ընկավ նրա առջև, և նա ձայն լսեց, որ ասում էր. «Ի՜նչ հեշտալի է»: Այդ ձայնից ծերը ցանկություն զգաց իր մարմնի մեջ: Եվ երբ նահանջեցին ցանկական խորհուրդները, վեր կացավ և գնաց մի ծերի մոտ և պատմեց այդ ամենը: Ծերն ասաց. «Չգիտեմ, թե ինչ բան է այդ»: Ապա գնաց մեկ ուրիշի մոտ,  որը նույնպես ասաց, թե չգիտի, թե դա ինչ բան է, և նրան ուղարկեց հայր Պիմենի մոտ, որին էլ նա պատմեց կատարվածը: Պիմենն ասաց. «Տեսա՞ր դևերին. այն քարը, որ ընկավ, բանսարկուն է, ձայնը, որ լսեցիր, ցանկությունն է: Նայի՛ր քո հոգու մեջ և պաղատի՛ր Տիրոջը, որպեսզի քեզ օգնի, և քեզնից հեռանա այդ պատերազմը»: Եվ նրան սովորեցրեց պայքարել դևերի դեմ, աղոթք արեց և արձակեց նրան: Եվ նա, վերադառնալով իր խուցը, օրնիբուն պայքարեց` պաղատելով առ Աստված: Տերը լսեց նրան և այնպիսի առաջադիմություն շնորհեց նրան, որ երբ նա վախճանվում էր, ընդառաջ եկավ նրան և հայտնեց, որ նրա հոգին բարի է:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․