Գրքեր

Պոռնկությունից զգուշանալու մասին

Մի եղբայր և մի կույս քույր, ըստ սովորության, գնացին մի անվանի ծերի մոտ` խոստովանության: Գիշերը մնացին այնտեղ և քնեցին` մեկը` նրա աջ, մյուսը ձախ կողմում: Սատանայի ազդմամբ՝ շնացան իրար հետ, իսկ հաջորդ օրը ծերը նրանց սովորական լրջմտությամբ ճանապարհեց: Ճանապարհին ասացին. «Ով գիտե` իմացա՞վ ծերը, թե՞ ոչ»: Դարձան նրա մոտ և ընկնելով նրա առջև՝ ասացին. «Իմացա՞ր, հա՛յր, թե ինչպես սատանան խայտառակեց մեզ»: Ծերն ասաց. «Այո՛, իմացա»: Եվ նրանք հարցրին. «Եվ ո՞ւր էին այդժամ քո խորհուրդները»: Ծերը նրանց ասաց. «Այնտեղ էին, ուր խաչված էր Արարիչն Աստված. այնտեղ էի և լաց էի լինում»: Եվ նրանք, ծերից ապաշխարության կարգ վերցնելով, վերադարձան իրենց` արանց և կանանց վանքերը, որտեղից գալիս ուղեկցել էին նրանց դևերը, սակայն դրանից հետո դարձան ընտիր անոթներ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․