Գրքեր

Քահանաները

Միշտ կլինեն քահանաներ, որ անմիջապես հասարակության ուշադրության կենտրոնում կհայտնվեն, երբ ընկնեն: Ոմանք ասում են, որ շուտով Եկեղեցին իր հոտը կկորցնի այդ պատճառով: Ուզում եմ հանգստացնել ձեզ: Եթե մարդիկ քահանայի բարեպաշտության համար են եկեղեցի գնում, ապա շատ շուտով կհեռանան: Որովհետև Քրիստոսի՛ համար է պետք եկեղեցի գնալ, ապաշխարությա՛ն, հաղորդությա՛ն, օրհնությա՛ն համար, այլ ոչ թե իդեալական քահանաների, որպիսիք բնության մեջ գոյություն չունեն որպես տեսակ, ինչպես որ՝ հեքիաթային արքայազն ձիու վրա: Այդ պատճառով էլ՝ ո՛չ: Իրական հավատացյալների թիվը չի պակասի: Կռապաշտներն՝ այո՛, կպակասեն, բայց չեմ կարծում, որ դա վատ է: Իսկ եկեղեցին հիվանդանոց է, մենք բոլորս հիվանդ ենք մեղքով և բուժվում ենք այնտեղ: Հիվանդանոց է, այլ ոչ թե կենդանի ցուցանմուշներով սրբության նվաճումների ցուցահանդես…

Քահանան հրաշալի գիտի, թե ինքն ով պիտի լինի, այնպես, ինչպես համայնքի անդամները: Ոչ մի նոր բացահայտում չեք արել մեզ համար: Իմիջայլոց, թե ով պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյան՝ նա նույնպես պետք է իմանա, իսկ ահա այստեղ հաճախ դժվարություններ են առաջանում ըմբռնողության հետ: Այն մարդկանց մեծ մասը, որ քահանաների մասին սոցցանցերում պտտվող բամբասանքների փորձ ունի, ոչ թե քրիստոնյաներ չեն, այլ ընդհանրապես ոչ մի կապ չունեն Եկեղեցու հետ, և նրանց փնթփնթալու նպատակն իրենց արդարացնելն է, որ եկեղեցի չեն գնում, որովհետև այնտեղ ահա՛ այդպիսի վատ տերտերներ են: Իսկ քրիստոնյան նման բաներով չի զբաղվի: Եթե մարդը ճշմարիտ քրիստոնյա է, ապա գիտե՞ք, թե իրեն ինչպես է զգում: Ինչպես մի ձեռքով անդունդի վրա կախված մեկը: Եվ նրա համար բացարձակապես միևնույն է, թե ով իրեն ձեռք կմեկնի ու դուրս կհանի այնտեղից, նա իրեն ձեռք մեկնողի մեղքերի տելեպատիկ ու վիրտուալ հետազոտությամբ չի զբաղվի, գնահատողական խոսք ու զրույցի և իրեն փրկողի հոգեբանական նկարագրի մեջ չի մտնի: Ընդհանրապես, յուրաքանչյուր կարգին մարդ նման իրավիճակում ուղղակի շնորհակալ կլիներ, բայց մեր հոգեբանությունն է այդպիսին՝ բարերարների ձեռքերը կծել…

 

Ալեքսեյ քհն. Եսիպով

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

20.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․