19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Քրիստոնյայի համար իրական բարիք է առաքինի կյանքը

Քրիստոնյայի համար իրական բարիք է ոչ թե հարստությունը կամ իշխանությունը, այլ առաքինի կյանքը: Աստծո կողմից տրված նյութական հարստությունը քրիստոնյան ջանում է ըստ Պարգևատուի պատվիրանների գործածել: Քանի որ նյութականը, ի չարս գործածողի համար, դառնում է վնասակար՝ մեղքի և մահվան պատճառ հանդիսանալով:

«Մարդիկ իրենց գումարը ծախսում են աննպատակ՝ չմտածելով իրենց մերձավորի մասին, ով չունի ոչինչ: Բարին այն դեպքում է բարի, երբ այն գործողը ինչ-որ մի բան է իրենից զոհաբերում, լինի՝ հանգիստ, քուն կամ ուրիշ մի բան: Միայն զոհաբերելով է մարդը բարեկամանում Քրիստոսին, քանի որ Քրիստոս Ինքը Զոհաբերություն է»,- ասում է Հայր Պաիսիոս Աթոսացին:

Հունվարի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրերի շրջանակում, նյութական բարիքն ի օգուտ մերձավորի գործածեց՝ աջակցելով Նասոյան ընտանիքին: Համբարձումյան Ռիման (25 տ.) իր ամուսնու՝ Նասոյան Սեդրակի (35 տ.), սկեսուրի և երեք անչափահաս զավակների հետ բնակվում է Րաֆֆու 111 հասցեում գտնվող հանրակացարանի առաջին հարկի խոնավ և վթարային վիճակում գտնվող երկու սենյականոց բնակարանում: «Ամուսինս, առողջական խնդիրներ ունենալով հանդերձ, աշխատում է: Նրա վաստակածն ու ընտանեկան նպաստի գումարը բավարարում է միայն, որ հոգանք մեր նվազագույն կարիքները և մասամբ մարենք խանութներում կուտակված մեր պարտքերը»,- ասաց Ռիման:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը:

 

 

Կարինե Սուգիկյան

09.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․