23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

Քրիստոնյայի ընտրած ուղին

Կյանքը մեզ բազում ուղիներ է առաջարկում: Ամեն մարդ ազատ է ընտրելու իր ուղին: Մարդը միշտ ազատ է ընտրելու սիրել, թե՞ ատել, պատերազմել, թե՞ խաղաղ ապրել, ստեղծագործել, թե՞ ավերել, նմանվել Աստծուն՝ հետևելով Նրան, թե՝ հակառակը: Ուղիների լաբիրինթոսում Քրիստոս մեզ ուղղորդում է դեպի սիրո ուղին, որը նեղ է, բայց խոստումնալից. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է, և ճանապարհը ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթեոս 7:13 -14):

Սիրո ուղին են մատնանշում այն սոցիալական ծրագրերը, որ իրականացվում են եկեղեցական կյանքից ներս: Հոկտեմբերի 20-ին, Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովհաննիսյան Նինային (53 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: «Բժիշկներն ամուսնուս մոտ հայտնաբերել էին հեպատիտ C, նրա բուժման համար վաճառեցինք մեր բնակարանը, բայց նրա կյանքը չկարողացան փրկել: Աղջիկս և տղաս ընտանիք են կազմել, այժմ ժամանակավոր բնակվում եմ աղջկաս տանը (Սարի թաղ 18 փ. 63/Ա տուն), իսկ տղաս ստիպված եղավ ընտանիքով մեկնել արտասահման, որպեսզի հոգա մեր կեցության կարիքները, քանի որ ես էլ առողջական խնդիրներ ունեմ և չեմ կարողանում մշտական աշխատանք գտնել»,-ասաց տիկին Նինան և շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

20.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․