Գրքեր

Քրիստոս Իր հետևորդներին նոր պատվիրան տվեց

Հուլիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց 2-րդ խմբի հաշմանդամ Արսենյան Մարտիկին (62 տ.), ով սուր սրտային անբավարարության պատճառով գտնվում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և Մարտիկին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել է ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:

Մարտիկն իր կնոջ հետ վարձակալությամբ բնակվում է Մասիս քաղաք 2-րդ թաղ. 39 շ. 19 բն. հասցեում: «Յոթ տարի է, ինչ առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեմ աշխատելու, տարվա մեջ մի քանի անգամ ստացիոնար բուժում եմ անցնում, որպեսզի որոշ չափով կարգավորվի առողջական վիճակս: Կինս է միայն աշխատում, որպեսզի կարողանանք հոգալ մեր նվազագույն կարիքները և բուժման համար անհրաժեշտ ծախսերը»,- ասաց Մարտիկը, ով անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձին, որ դժվարության մեջ փութացին իրեն օգնել:

Նա, ով անկեղծորեն մուտք է գործում հոգևոր կյանք, նրա առջև բացվում է Քրիստոսի անցած ուղին, որ սիրո ուղի է: Փրկիչն Իր հետևորդներին նոր պատվիրան տվեց և ասաց. «Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե՛ք միմյանց: Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:34-35): Այս մասին եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը հետևյալ պարզաբանումն է կատարում՝ ինչո՞ւ Քրիստոս այս պատվիրանը նոր անվանեց, եթե այն արդեն կար Հին կտակարանում: Սուրբը պատասխանում է և ասում. Քրիստոս Իր օրինակով նորացրեց պատվիրանը, այդ պատճառով ասածին ավելացրեց՝ ինչպես Ես ձեզ սիրեցի:

 

Կարինե Սուգիկյան

04.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․