Գրքեր

Սեփական և այլոց մեղքերը

Մի մենաստանում վանականները խորհրդի էին հավաքվել, որպեսզի եղբայրներից մեկի մեղքերի մասին խոսեն: Միայն աբբա Պիորն էր լուռ: Վերջապես նա վեր կացավ, դուրս գալով մի պարկ վերցրեց, ավազ լցրեց մեջն ու մեջքին դրեց: Այնուհետև մի փոքրիկ զամբյուղ էլ վերցրեց, մի քիչ ավազ լցրեց ու իր դիմացը պահելով ներս եկավ: Եղբայրները հարցրեցին.

- Սա ի՞նչ է:

- Այս պարկը, որը լի է ավազով, իմ սեփական մեղքերն են, քանի որ բազմաթիվ են: Եվ ես դրանք իմ ետևում եմ թողել, որպեսզի չտանջեն ինձ ու լաց չլինեմ: Իսկ դիմացիս մի քանիսն իմ եղբոր մեղքերն են, որոնց համար դատապարտում եմ նրան: Բայց պետք է հակառակն անեմ. սեփական մեղքերս պետք է իմ դիմաց լինեն, որպեսզի սգամ դրանց համար և Աստծուց թողություն աղերսեմ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

01.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․