Գրքեր

Սեր բովանդակող քայլերթ

Սիրո բերկրանք էր մաղթում երիտասարդներին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով առաջնորդում էր քայլերթը դեպի Սիրահարների այգի:

Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպած քայլերթը։

Թափորի աջ կողմում, ձեռք ձեռքի ամուր բռնած, քայլում էին երիտասարդները, իբրև սիրո ամրության նշան, ձախ կողմում՝ զինվորներն էին, իբրև ուժի, հաղթանակի ու քաջության նշան։ Այսպես ձեռք ձեռքի բռնած երիտասարդը, քահանան, սիրահարը, զինվորը, պարզ քաղաքացին, ու փոքրիկ երեխան Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց քայլեցին դեպի Սիրահարների այգի։ Ընդհանրապես, յուրաքանչյուր ճանապարհ գնալուց առաջ, կամ ինչ-որ գործ ձեռնարկելուց առաջ քրիստոնյան գնում է եկեղեցի, հետո կտրում անցնում իր ճանապարհը և եթե ընթացքում դիմակայում ու հաղթահարում է փորձությունները, ապա հասնում է վերջնակետին։ Տոնի առիթով կազմակերպված այս քայլերթը յուրաքանչյուրի համար կարող է հիշեցում լինել՝ ինչպես քայլել այն ճանապարհով, որը քեզ պետք է հասցնի վերջնակետին։

Քայլերթի մասնակիցները հաղորդ եղան Ս․ Պատարագին, ստացան Աստծո օրհնությունն ու ճանապարհ ընկան, այս անգամ ճանապարհ ընկնելու առիթը սերն էր, իսկ վերջնակետը Սիրահարների այգին։ Ճանապարհը սկսվեց երգով, պարով, զուռնա-դհոլով, բայց եղան նաև դժվարություններ, ցուրտն ու երկար ճանապարը, որ պետք է անցնեին ոտքով, սակայն ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա նպատակ։ Իսկ նպատակը ազգային տոներն ու ավանդույթները հիշելն ու գնահատելն է։

 

Հասմիկ Թամամյան

Սկզբնաղբյուրը՝  http://www.qahana.am

27.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․